Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը պարգևատրեց Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Մաղաքյանին
15.08.2018
Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց ազատ ըմբշամարտի երիտասարդական առաջնության եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան Հովհաննես Մաղաքյանին, նրա մարզիչ Ժիրայր Հովհաննիսյանին և ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանին:
Օրերս Հռոմում կայացած ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Ժորա Հովհաննիսյանի սանը հաջորդաբար պարտության է մատնել Վրաստանի, Ադրբեջանի, Լեհաստանի, իսկ եզրափակիչում՝ Ուկրաինայի ներկայացուցիչներին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Հ. Մարգարյանը շնորհավորեց մարզիկին և նրա մարզչին փայլուն հաղթանակի և մարզի պատիվը բարձր պահելու համար՝ հանձնելով շնորհակալագրեր և դրամական պարգևներ: Նրանք իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին՝ մարզիկներին աջակցելու և խրախուսելու համար: