Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային քննարկում
13.08.2018
Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատանքային քննարկում անցկացրեց փոխմարզպետների և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների ընթացքը ներիկայացրեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Փոխմարզպետներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանն անդրադարձան հաշվետու ժամանակահատվածում իրենց կողմից անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկված հարցերին, այցելություններին՝ ըստ համակարգման ոլորտների ներկայացնելով կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:
Քննարկվեցին նաև սեփական եկամուտների հավաքագրման, գյուղատնտեսական աշխատանքների, հրատապ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ: