Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երիտասարդության միջազգային օրը՝ Հայքի հրապարակում

13.08.2018

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ և «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն»  հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ միջոցառումը կայացավ: Մարզի շնորհալի երիտասարդների և մի շարք հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Հայքի հրապարակում կազմակերպվել էր ձեռքի աշխատանքների, գեղանկարների ցուցահադես-վաճառք: Իսկ արդեն երեկոյան կատարումներով հանդես եկան Վանաձորի «Երգի թատրոնի» երգիչներ Քրիստինե Սիմոնյանը, Ռիմա Հովսեփյանը, Սյուզաննա Ասուլյանը, հնչեց բիթբոքս՝ Սևան Շահնազարյանի ներկայացմամբ, Mik Aelian, INo GEN, Art Phoenix խմբերի մասնակցությամբ կազմակերպվել էր նաև ռոք համերգ:

Ներկաներին մարզպետ Հրանտ Մարգարյանի անունից ողջունեց և Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի անունից ողջունի խոսք ասաց քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:03:58