Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայությունն անցնելու համար դիմել է 3 երիտասարդ

10.08.2018

Օգոստոսի 10-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նիստին ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը:

Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը զեկուցեց, որ զորակոչը կատարվել է 110 տոկոսով, և առաջիկա օրերին ևս աճելու միտում ունի: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշված աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար: Նա հանձնաժողովին առաջարկեց քննարկել «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զինծառայությունն անցնել ցանկացող Ներսես Հակոբյանին կրթության  նպատակով տարեկետում տրամադրելու հարցը, որը հաստատվեց հանձնաժողովի կողմից: Այսպիսով՝ այս զորակոչին նշված ծրագրով ծառայությունն անցնելու համար դիմել է 3 երիտասարդ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49