Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

09.08.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից այսօր անցկացված քաղաքացիների ընդունելությունը ևս աննախադեպ մարդաշատ էր: Չնայած նախապես գրանցվել էին շուրջ 70 բնակիչներ Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջաններից, սակայն շուրջ 5 ժամ տևած ընդունելությանը մասնակցեց ավելի քան 100 քաղաքացի: Խնդրանքները բազմաբնույթ էին՝ ֆինանսական աջակցության, անվճար բուժօգնություն ստանալու, աշխատանքի տեղավորման, կոմունալ-կենցաղային բնույթի, բնակարանային պայմանների բարելավման հարցեր և այլն: Քաղաքացիներին մարզպետն առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել և վստահեցրեց, որ դրանց լուծում կտրվեն մարզպետարանի իրավասությունների և հնարավորությունների սահմաններում: Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքներին բնակապահովման ծրագրում ընդգրկված շահառուները կրկին մարզպետարանում էին: Նրանց պատասխանվեց՝ ծրագիրը քննարկման փուլում է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49