Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Ա. Ղուկասյանը աշխատանքային այցով Ալավերդիում

08.08.2018

Օգոստոսի 7-ին մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով Ալավերդիում էր: Նա եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում, որտեղ հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ: Կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը և բաժինների պատասխանատուները ներկայացրին 2018թ.-ի առաջին կիսամյակի աշխատանքների հաշվետվությունը: Բուժաշխատողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը՝ ոլորտի աշխատակիցների սոցիալական ապահովության, պետպատվերով տրամադրվող դեղամիջոցների ցանկի, քանակի և ուշացումների, վճարովի և պետպատվերով ծառայությունների համամասնության, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:
Բուժանձնակազմի հետ փոխմարզպետը քննարկեց պատշաճ ձևով ու բացառապես դրամակղային վճարումներով հիվանդներին սպասարկելու հարցը: Տնօրենը ողջ անձնակազմի անունից խոստացավ, որ ստվերային երևույթները բացառվելու են:

Ա. Ղուկասյանն իր հեթին նշեց, որ մշտապես հետևողական է լինելու այս հարցում.

-Լոռու առողջապահության ոլորտն անընդհատ իմ ուշադրության կենտրոնում է լինելու,- ասաց նա:
Այնուհետև Ա. Ղուկասյանն այցելեց Ալավերդու քաղաքապետարան, քաղաքապետ Սասուն Խեչումյանի հետ քննարկվեցինք քաղաքում առկա մի շարք խնդիրներ: Անդրադարձ կատարվեց նաև համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերին, այս տարվա ընթացքում կատարված ու կատարվելիք աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06