Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանի անակնկալ այցերը մարզի բուժհիմնարկներ շարունակվում են

03.08.2018

Օգոստոսի 2-ին փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ Վանաձորի թիվ 1 համաբուժարան: Ինչպես հայտնի է՝ այն տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում և մարզկենտրոնի ամենաշատ բնակչություն սպասարկող առաջնային օղակն է: 

Փոխմարզպետը բուժհաստատության տնօրենի և անձնակազմի հետ հանդիպման ժամանակ չափազանց կարևորեց  պատշաճ վերաբերմունքը բնակչության նկատմամբ:Նա նաև զրուցեց այցելուների հետ: Փոխմարզպետն արձանագրեց, որ համաբուժարանը շենքային պայմանների պայմանների բարելավման կարիք ունի:

Բուժաշխատողները նշեցին, որ որոշ խնդիրներ են ծագում պետպատվերով տրամադրվող դեղամիջոցների ցանկի հետ կապված: Ա. Ղուկասյանն առաջարկեց առկա խնդիրները և դրանց լուծման հետ կապված առաջարկություններն ամփոփ փաստաթղթով ներկայացնել մարզպետարան՝ դրանք ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49