Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Սպիտակի տարածաշրջան

02.08.2018

Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ այսօր աշխատանքային այցով եղան Սպիտակի տարածաշրջանում: Սպիտակի քաղաքապետարանում փոխմարզպետը խորհրդակցություն անցկացրեց Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ: Քննարկվեցին համայնքապետարաններում անասնաբույժերի հաստիքների նախատեսման, կաթի մթերումների կազմակերպման, բերքահավաքի և ոռոգման աշխատանքների կազմակերպման հետ կապված օրախնդիր հարցեր: Համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց բնակավայրերում առկա խնդիրները, առաջարկեցին լուծման տարբերակներ: Ա. Խաչատրյանն իր հերթին խոստացավ ուսումնասիրել դրանք, հնարավորության սահմաններում լուծման ուղիներ գտնել:

Խորհրդակցության ավարտին Արամ Խաչատրյանը և Գրիգոր Հակոբյանն այցելեցին Կաթնաղբյուր համայնք, որտեղ անձրևների և քամիների պատճառով տուժել են ցորենի ցանքատարածությունները: Փոխմարզպետը խոստացավ խնդիրը ներկայացնել գյուղատնտեսության նախարարությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49