Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Լոռի-Մարտակերտ» համագործակցության շրջանակներում
01.08.2018
«Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2018 թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում այսօր Մարտակերտի շրջանի մի խումբ դպրոցականներ ժամանեցին Լոռու մարզ: Նրանք Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրենց 7-օրյա հանգիստը կանցկացնեն «Գուգարք» ճամբարում: Նույն օրը դեպի Մարտակերտ ուղևորվեցին Լոռու մարզի «Արմաթ» ինժեներական խմբակների մասնակից 15 երեխաներ, ովքեր նույնքան ժամանակահատվածում Մարտակերտի վարչական շրջանի հովանավորությամբ կհանգստանան «Ծմակահող» ինովացիոն ճամբարում: Երեխաների համար երկուստեք կկազմակերպվեն էքսկուրսիաներ դեպի պատմամշակութային վայրեր, թանգարաններ: Մարտակերտցի դպրոցականներին մարզում կուղեկցեն մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուները: