Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին. Լոռու մարզում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների վերապատրաստումներ

01.08.2018

 

Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի երկկողմանի հարաբերությունների գծով սպա, մայոր Դոնալդ Հարպերին և Չադ Մյուրոնին, ով առաջիկայում կփոխարինի նրան այդ պաշտոնում: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը:

Դեսպանատան ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 2-14-ը նախատեսում են իրենց կողմից իրականացվող «Վտանգավոր նյութերի դեմ պայքարի ծրագրի» շրջանակներում վերապատրաստումներ անցկացնել մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Շնորհակալություն հայտնելով այցելության և իրազեկման համար՝ մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցելու կառույցին ծրագիրը հնարավորինս արդյունավետ կերպով իրականացնելու հարցում: Հյուրերը նշեցին, որ վերապատրաստումներն անցկացնելու նպատակով ԱՄՆ-ից նշված ժամանակահատվածում 30 մասնագետ կժամանի Վանաձոր, և խնդրեցին հոգալ կեցության հարցը: Մարզի ղեկավարը խոստացավ կազմակերպել հյուրերի գիշերակացը և նշեց, որ դասընթացների ժամանակահատվածում նրանց անպայման կուղեկցեն փրկարարական վարչության աշխատակիցները: Հ. Մարգարյանը հույս հայտնեց, որ երկուստեք գործընկերային հարաբերությունները կվերածվեն ջերմ բարեկամության:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59