Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ կրթության բարենպաստ պայմաններ՝ Սպիտակի թիվ 8 դպրոցում. Լոռու մարզ էին ժամանել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և դեսպան Ջուն Յամադան

01.08.2018

Ճապոնիայի դեսպանատան կողմից իրականացված «Կրթության բարենպաստ պայմանների ապահովում Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում շուրջ 83 հազար ԱՄՆ դոլլարի սահմաներում դպրոցի տանիքին տեղադրվել են արևային մարտկոցներ, շենքի ներսում ջեռուցման համակարգ է անցկացվել, կառուցվել են թեքահարթակներ և մեկ մասնաշենքում 6 դասասենյակի վերանորոգում է կատարվել: Աշխատանքներն ավարտված են, և դրանց ծանոթանալու նպատակով դպրոց էին այցելել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը, Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ: Նրանց դպրոցի մանկավարժները և աշակերտներն ընդունեցին մեծ խանդավառությամբ, դպրոցականները հանդես եկան գեղարվեստական կատարումներով: Պաշտոնյաներն իրենց ողջույնի խոսքը հղեցին ներկաներին: Նախարարը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանատանը հանրապետության դպրոցներում նմանատիպ ողջունելի ծրագրեր իրականացնելու համար, իսկ դեսպանը վստահեցրեց, որ հայ-ճապոնական համագործակցությունն աստիճանաբար առավել խոր արմատներ է ձգելու: Մարզպետ Հրանտ Մարգարյանի ողջույնները ներկաներին և երախտիքի խոսքը՝ Ջուն Յամադային և Ճապոնիայի կառավարությանը փոխանցեց Սերգեյ Սարուխանյանը: 

Հյուրերը Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի և դպրոցի տնօրեն Լուսյա Սարդարյանի ուղեկցությամբ շրջեցին մասնաշենքերում, ծանոթացան կատարված աշխատանքներին:

 Ինչպես ներկայացրեց տնօրենը, խնդիրն այն է, որ առայժմ դպրոցը գազաֆիկացված չէ:  Դպրոցը պատրաստ է որոշակի ներդրում կատարել այդ նպատակով, մարզպետարանի պատասխանատուներն իրենց հերթին նշեցին, որ գումարի մյուս մասը պետական աջակցությամբ իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում կտրամադրի Լոռու մարզպետարանը:

 Այցի շրջանականերում, հյուրերը նաև հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժի և 2011թ. Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49