Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկ ամիս անց խոշորացված համայնքները կներկայացնեն մեկական ներդրումային ծրագիր

31.07.2018

Լոռու մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ այսօր հանդիպում էր կազմակերպվել մարզի խոշորացված համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուների հետ՝ մինչ այժմ վերջիններիս կողմից կատարված աշխատանքների, ապագա ծրագրերի, համայնքների զարգացման տեսլականների  քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը,«Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության մարզային ներկայացուցիչները:

Փոխմարզպետն իր խոսքում նշեց, որ շատ համայնքներում տնտեսական զարգացման պատասխանատուների աշխատանքում պասսիվություն է նկատում, ինչը պարզապես անընդունելի է:

-Այսպիսի աշխատանքը համայնքների զարգացումը չի կարող խթանել: Համայնքները չեն կարող հանդես գալ միայն պահանջողի և ծախսողի դերում,այլ պետք է զարգացման ծրագրեր մշակեն, պարբերաբար ներդրումներ ներգրավեն,-ասաց Ա. Ղուկասյանը:

Հ. Մկրտչյանն իր հերթին նշեց, որ պետական աջակցությամբ իրականացվող այլ սուբվենցիաներ ծրագրին դիմել է մարզի ընդամենը 15 համայնք, ընդհանուր թվով ներկայացվել է 23 ծրագիր, ինչը չափազանց փոքր թիվ է:

Քանի որ այս ծրագրով ֆինանսավորումը սոցիալական բնույթի ծրագրերի դեպքում պահանջում է 60 տոկոս համայնքային և 40 տոկոս պետական բյուջեից ներդրում, իսկ տնտեսական բնույթի ծրագրերը՝ 40 տոկոս համայնքային և 60 տոկոս պետական բյուջեից ներդրում, ուստի ներկաները նշեցին, որ հիմնականում ծրագրեր չեն ներկայացնում ֆոնդային բյուջեի մասում գումարներ չունենալու կամ դրանց սակավության պատճառով: Որպես պատճառաբանություններ՝ նշվեցին նաև տնտեսական զարգացման պատասախանատուների գործառույթների ոչ հստակ սահմանազատումը, նրանց  դերակատարության բարձրացման, ծրագրերի մշակման հարցում կարողությունների զարգացման անհրաժեշտությունը և այլն:

Նշված խնդիրներին ի պատասխան Ա. Ղուկասյանն առաջարկեց անկախ ֆինանսավորման աղբյուրներից՝ մշակել և ձեռքի տակ ունենալ զարգացման ծրագրերի պատրաստի փաթեթներ, որպեսզի ներդրումներ ներգրավելու դեպքում հնարավոր լինի դրանք առաջարկել ներդրողին: Ավելին՝ փոխմարզպետը հանձնարարեց մեկ ամիս անց կայանալիք հաջորդ հանդիպմանը ներկայացնել մեկական ներդրումային ծրագիր, փոքր համայնքների դեպքում նաև՝ զարգացման տեսլականներ:

«Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության մարզային ներկայացուցիչներն առաջարկեցին ծրագրերի մշակման, բյուջեների կազմման դասընթացներ անցկացնել  տնտեսական զարգացման պատասխանատուների համար:   

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59