Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Չկալովում բարերարի աջակցությամբ խաղահրապարակ է բացվել

30.07.2018

Թումանյանի տարածաշրջանի Չկալով համայնքի բնակչուհի, այժմ ընտանիքով արտերկրում բնակվող Սիլվա Զալինյանը (Մովսիսյան) հատկապես վերջին տարիներին հարազատ գյուղում իրականացրած մի քանի խոշոր ծրագրերին հավելեց հերթականը: Գյուղն ապահովված է գիշերային լուսավորությամբ, վերանորոգվել է հանդիսությունների սրահը, գնվել է գյուղտեխնիկա, համակարգիչներ, տեխնիկական այլ պարագաներ՝ համայնքի աշխատանքներն ավելի արդյունավետ ու որակյալ կազմակերպելու համար: Ընտանիքի կողմից իրականացված վերջին ծրագիրը գյուղում խաղահրապարակի կառուցումն է: Համայնքի ղեկավար Ռոման Շաքարյանը և Սիլվա Զալինյանը բարի լուրի մասին անձամբ էին հայտնել՝ այցելելով մարզպետարան: Նրանք մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին հրավիրել էին ներկա գտնվելու համայնքի համար չափազանց ուրախալի այդ հանդիսությանը:

Խաղահրապարակի բացումը տեղի ունեցավ հուլիսի 28-ին, որին ներկա գտնվեցին մարզպետի տեղակալներ Անդրեյ Ղուկասյանը, Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը: Ս. Սարուխանյանը բարերարների ընտանիքին երախտագիտություն հայտնեց մարզպետ Հրանտ Մարգարյանի անունից՝ նշելով, որ ցանկացած բարերարի թեկուզ ամենափոքր ներդրումը մեծ աջակցություն է մարզի համայնքների համար:

Ա. Ղուկասյանն իր հերթին  նշեց, որ տպավորված է համայնքի բնակիչների, գյուղապետի և բարերարի սերտ համագործակցությունից, որի արդյունքում համայնքի համար ողջունելի ծրագրեր են ծնվում: Նա հույս հայտնեց, որ այս օրինակը վարակիչ կլինի նաև մյուս համայնքների համար: արՀամայքնի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49