Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության համար Լոռու մարզպետարանը կշարունակի հանդիսանալ կայուն գործընկեր

30.07.2018

Այսօր  մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Լոռու մարզային ծրագրերի ղեկավար Արեգ Մարտիրոսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:  Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ա. Մարտիրոսյանը մարզի ղեկավարին ներկայացրեց կառույցի կողմից իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Կազմակերպությունը գրասենյակներ ունի մարզի Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում և իրականացնում է  շահերի պաշտպանության, առողջապահության, տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության, զարգացման ծրագրեր:  Մարզի ղեկավարն, իր հերթին երախտագիտություն հայտնելով մարզում արդյունավետ գործունեություն ծավալելու համար, նշեց, որ մարզպետարանի աշխատակազմը շարունակելու է սերտորեն համագործակցել մարզում գործող բոլոր հասարակական և միջազգային կառույցների հետ՝ հանդես գալով որպես կայուն գործընկեր և աջակցելով ողջունելի բոլոր նախաձեռնություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42