Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության համար Լոռու մարզպետարանը կշարունակի հանդիսանալ կայուն գործընկեր
30.07.2018
Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Լոռու մարզային ծրագրերի ղեկավար Արեգ Մարտիրոսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ա. Մարտիրոսյանը մարզի ղեկավարին ներկայացրեց կառույցի կողմից իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Կազմակերպությունը գրասենյակներ ունի մարզի Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում և իրականացնում է շահերի պաշտպանության, առողջապահության, տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության, զարգացման ծրագրեր: Մարզի ղեկավարն, իր հերթին երախտագիտություն հայտնելով մարզում արդյունավետ գործունեություն ծավալելու համար, նշեց, որ մարզպետարանի աշխատակազմը շարունակելու է սերտորեն համագործակցել մարզում գործող բոլոր հասարակական և միջազգային կառույցների հետ՝ հանդես գալով որպես կայուն գործընկեր և աջակցելով ողջունելի բոլոր նախաձեռնություններին: