Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այց Սպիտակի տարածաշրջան
30.07.2018
Մարզպետ Հրանտ Մարգարյանը հուլիսի 27-ին մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով Սպիտակի տարածաշրջանում էր: Նրա առաջին կանգառը Կաթնաջուր համայնքում էր: Գյուղապետարանի աշխատակազմի, ավագանու անդամների և բնակչության հետ Լոռու մարզպետի հանդիպումը կայացավ համայնքապետարանի բակում: Մարզի ղեկավարին ամփոփ ներկայացվեցին թե՛ ձեռքբերումները և թե՛ առկա խնդիրները: Նշվեց, որ կառավարության սուբվենիցոն ծրագրով համայնքում շուտով արևային էներգիայի կայան կկառուցվի 10 կմ/ժամ հզորությամբ, ինչը համայնքի համար մեծ ձեռքբերում կլինի: ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է նաև 3,5 կմ երկարությամբ ոռոգման ջրի ներքին ցանց և պոմպակայան կառուցել, ինչը համայնքում կլուծի ոռոգման խնդիրը: Այսուհանդերձ բնակիչնեըը մարզի ղեկավարին խնդրեցին աջակցել ջրատար խողովակներ ձեռք բերելու հարցում: Կաթնաջրում լուրջ խնդիր են դարձել չդադարող անձրևներն ու քամին, ինչի հետևանքով վնասվել են ցորենի ցանքատարածությունները: Մարզի ղեկավարը խոստացավ հարցը բարձրացնել կառավարությունում՝ համայնքին որևէ կերպ աջակցելու ակնկալիքով: Այստեղ հարկերի հավաքագրման մակարդակը բարձր է, և սպասվում է, ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49