Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր
27.07.2018
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկանացուցիչները մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանի և մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման էին եկել ոչ միայն նախորդ տարիներին մարզում իրականացված ծրագրերը քննարկելու, այլև ասելու. առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր: Վերջիններիս բազմակողմանի քննարկման համար հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի պատասխանատու Դավիթ Հակոբյանը:
Կազմակերպության սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը և կրթական ծրագրերի ավագ օգնական Մայա Սիմոնյանը հակիրճ ներկայացրին վերջին տարիներին մարզում իրականացված մեծածավալ աշխատանքները, սոցիալական, երեխաների պաշտպանության և կրթական ոլորտներում հաջողությամբ կյանքի կոչված ծրագրերը և նշեցին, որ ընդմենը օրեր անց նախատեսում են ծրագիր իրականացնել Ալավերդու թվով երկու մանկապարտեզներում, իսկ արդեն հոկտեմբերին՝ փոքր մանկապարտեզների կառուցման ծրագրեր՝ Թումանյանի տարածաշրջանում:
Մարզպետարանի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով մարզում շատ կարևոր աշխատանքներ իրականացնելու համար՝ մարզպետ Հրանտ Մարգարյանի անունից վստահեցրին, որ մարզպետարանը մշտապես պատրաստ է համագործակցության: