Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային հաստիքային անասնաբույժների խնդիրը մարզում դեռևս լուծում չի ստանում. խորհրդակցություն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

27.07.2018

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով», դեռևս մարզում հնարավոր չի լինում իրագործել: Մարզի համայնքներից դեռևս 4-ն ունեն համայնքային հաստիքային անասնաբույժներ, մյուսները՝ հապաղում են, մինչդեռ պահանջը հստակ է:

Այս և գյուղոլոտին առնչվող այլ խնդիրների քննարկման նպատակով այսօր մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը հրավիրել էր Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարներին: Ներկաները միաբերան պնդում էին՝ սուղ բյուջեներով չեն կարող անասնաբույժի հաստիք պահել, իսկ տեղական տուրքերն էլ այդ գումարի անգամ 50 տոկոսը չեն փակի: Համայնքների ղեկավարները խնդրի օպտիմալ լուծման մի քանի տարբերակներ առաջարկեցին: Փոխմարզպետը խոստացավ ներկայացված խնդիրները և առաջարկությունները ևս մեկ անգամ քննարկել Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարների հետ՝ միաժամանակ հորդորելով ելքեր գտնել, քանի որ պահանջն այլևս օրենքի ուժ ունի:

Քննարկվեց նաև կաթի մթերումների կազմակերպման խնդիրը: Համայնքների ղեկավարները նշեցին, որ տարածաշրջանում կաթը մթերվում է 130-150 դրամով: Թեև սակագինն այնքան էլ չի գոհացնում, բայց փոխարենը պարտքեր չեն կուտակվում: Նրանք նշում էին, որ սակագնի բարձրացման հարցում անհրաժեշտ է պետական մոտեցում, քանի որ շուկայում գին թելադրողները կաթի վերամշակմամբ զբաղվող խոշոր ընկերություններն են:

Բերքահավաքի արդյունքերից համայնքների ղեկավարները հիմանկանում գոհ էին: Նրանք նշեցին, որ հատկապես որոշ մշակաբույսերի առումով տարին խիստ բերքառատ է:

 Արջուտի համայնքի ղեկավարը խնդրեց աջակցել աշորայի իրացման հարցում: Փոխմարզպետն իր հերթին խոստացավ աջակից լինել:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49