Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային առաջին այցով Լոռու մարզ էր ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը

23.07.2018

Հուլիսի 19-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, կառավարության ներկայացուցիչներ: Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նախարարին դիմավորեցին Մեծ Պարնի համայնքում, որտեղ կայացավ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությունը: Համաշխարհային բանկի CARMAC ծրագրի շրջանակներում կառուցված կենտրոնը հանրապետությունում հինգերորդն է, որը անասնաբուծության զարգացման ընդհանուր քաղաքականության մի կարևոր հատվածն է: Կառույցի նյութատեխնիկական մասը տրամադրել է գործընկեր ևս մեկ՝ Fuler տնաշինական կենտրոնը:
Նախարարի խոսքով անասնագլխաքանակի էական կորուստ ենք ունեցել, սակայն իրական հնարավորություն ունենք վերականգնելու կորցրածը, իսկ ամբողջ աշխարհում աճող մսի պահանջարկը լավ հնարավորություն է ոլորտը զարգացնելու համար: Անասնաբուժությունն այս համատեքստում առաջին անհրաժեշտ նախապայմանն է, և կենտրոնի հիմնումը կարող է խթանել ինչպես Մեծ Պարնի համայնքի, այնպես էլ ամբողջ մարզի անասնապահական ոլորտի զարգացմանը:
Հրանտ Մարգարյանն իր հերթին փաստեց, որ մարզպետարանը կարևորում է նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ մեծ հաշվով զարգանում է գյուղատնտեսությունը՝ իր հերթին լուծելով արտագաղթի, աշխատատեղերի և սոցիալական բնույթի շղթայական հարցեր:
Համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը շնորհակալություն հայտնեց բացառիկ հնարավորության համար՝ հավաստելով, որ մատուցվող ծառայություններից օգտվելու են Սպիտակի տարածաշրջանի բոոր ֆերմերները:
-Անասնաբուժական ծառայությունները մատչելի են լինելու և բազմաբնույթ,- վստահեցնում են նախարարությունից:
Բացման արարողությունից հետո հյուրերը ծանոթացան կենտրոնի պայմաններին, որից հետո նախարար Արթուր Խաչատրյանը և մարզպետ Հրանտ Մարգարյանը զրուցեցին համայնքի բնակիչների հետ, պատասխանեցին նրանց մտահոգող տասնյակ հարցերին:
Աշխատանքային այցը շարունակվեց Մեծ Պարնի համայնքում կառուցվող նախակրթարանի շինհրապարակում՝ առանց գյուղնախարարի: Գագիկ Պալյանը մարզի ղեկավարին ծանոթացրեց շինարարության ընթացքին, ներկայացրեց համայնքապետարանի կողմից իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի քանի ծրարգրեր՝ համոզմունք հայտնելով, որ մարզպետարանը լավագույն երաշխիքն է լինելու այս և մարզի մյուս բոլոր համայնքների կայուն ու համաչափ զարգացման:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59