Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
23.07.2018
Հուլիսի 23-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ բոլոր հանձնարարականները ժամկետների մեջ են և դրանց կատարման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում:
Պետական գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների մասին, ըստ համակարգման ոլորտների, զեկուցեցին մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Անդրեյ Ղուկասյանը և Սերգեյ Սարուխանյանը:
Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազդ Բեջանյանը: Նրա տեղեկացմամբ, յոթ ամսվա կտրվածքով սեփական եկամուտների մասով մարզը պլանային ցուցանիշերից ետ է 162 մլն դրամով, որի կեսից ավելին Վանաձոր քաղաքի հարկային պարտավորությունն է, մնացածը՝ մյուս համայնքներինը: Մարզպետը նշեց, որ արտագնա խորհրդակցությունների ժամանակ բացատրական աշխատանքներ են իրականացվում համայնքների ղեկավարների և հանրության շրջանում՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամիսների ընթացքում իրավիճակը հնարավոր կլինի շտկել: Ինչ վերաբերում է Վանաձորին, ապա առաջարկվեց քաղաքային իշխանությունների հետ համատեղ քննարկում կազմակերպել թերացման պատճառներին առավել հանգամանորեն ծանոթանալու և լուծման ուղիներ գտնելու նպատակով:
Լոռու մարզի 2018թ. աշխատանքային գործունեության ծրագրի 1-ին կիսամյակի մոնիտորինգի արդյունքների մասին զեկուցեց Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Վանաձորում ԿԳ նախարարության կողմից կազմակերպված Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական խաղերի(վոլեյբոլ, ձեռքի գնդակ և սեղանի թենիս մարզաձևեր) հանրապետական եզրափակիչ փուլերի արդյունքները ներկայացրեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը: Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: