Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 20-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատանքային այցով Թումանյանի տարածաշրջանի խոշորացված համայնքներում էր

23.07.2018

Մարզի ղեկավարին ուղեկցում էին փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:
Առաջինը եղան Քարինջ համայնքում: Բնակիչների դժգոհությունները շատ են: Նախ նրանք պնդում են, որ համայնքների խոշորացումից հետո նվազել են գործնական շփումները վարչական կենտրոնի հետ, ուստի առաջարկում են կազմակերպել ավագանու նաև արտագնա նիստեր: Մարզի ղեկավարը Լևոն Զավարյանին հորդորեց նկատի ունենալ բնակիչների առաջարկը: Իսկ ահա գազատար խողովակը այստեղ սոսկ առարկայի նշանակություն ունի: Ամեն ինչ պատրաստ է, սակայն ոչ մի ընտանիք չի օգտվում կապույտ ոսկու ջերմությունից: Բնակիչները պետք է դիմումով հաստատեն իրենց համաձայնությունը գազ սպառելու մասին: Հարցը, համայնքի ղեկավարի խոսքով, առաջիկայում կկարգավորվի: Ճանապարհների բարեկարգման հարցն ամենացավոտն է, չնայած ԱՄՆ ՄԶԳ ծրագրով կառուցել են ժամանակակից կանգառ: Ֆերմերներն անասնաբույժի, աշակերտները՝ նեղ մասնագետ-մանկավարժների կարիք ունեն: Մարզի ղեկավարը նշեց, որ հեղափոխությունից հետո երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ են բոլորիս← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59