Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 27-րդ մարզական մրցաշարը
19.07.2018
Հուլիսի 16-ին Վանաձորում մեկնարկեց և այսօր ավարտվեց ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 27-րդ մարզական մրցաշարը՝ վոլեյբոլ(Վանաձորի թիվ 5 և 22 դպրոցներում՝ տղա-աղջիկ), սեղանի թենիս(Աշխատանքային ռեզերվների ՄՀԿ Վանաձորի մասնաճյուղում՝ տղա-աղջիկ), ձեռքի գնդակ(Ալբերտ Ազարյանի անվան Կենտրոն համալիր մարզադպրոցում՝ տղա-աղջիկ) մրցաձևերից: Մրցաշարերն անցկացվեցին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գործուն աջակցությամբ: Հաղթող թիմերին մարզպետ Հրանտ Մարգարյանի և իր անունից ողջույնի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը: Նա կարևորեց նմանատիպ մրցաշարերի անցկացումը Լոռու մարզկենտրոնում և հույս հայտնեց, որ բարի ավանդույթները կշարունակվեն: Փոխմարզպետը շնորհավորեց բոլոր հաղթող թիմերին և նրանց մարզիչներին՝ մաղթելով մարզական նորանոր նվաճումներ:
Մրցանակային տեղերը բաշվեցին հետևյալ կերպ.
ձեռքի գնդակ(տղաներ).Լոռու մարզ՝ 1-ին տեղ, Երևան՝ 2-րդ տեղ, Գեղարքունիքի մարզ՝ 3-րդ տեղ,
ձեռքի գնդակ(աղջիկներ) Երևան՝ 1-ին տեղ,Արցախ՝ 2-րդ տեղ, Լոռու մարզ՝ 3-րդ տեղ,
վոլեյբոլ(տղաներ).Երևան՝ 1-ին տեղ, Արցախ՝ 2-րդ տեղ, Շիրակ՝ 3-րդ տեղ,
վոլեյբոլ(աղջիկներ). Երևան՝ 1-ին տեղ, Արցախ՝ 2-րդ տեղ, Սյունիքի մարզ՝ 3-րդ տեղ,
սեղանի թենիս(տղաներ). Լոռու մարզ՝ 1-ին տեղ, Երևան՝ 2-րդ տեղ Արցախ՝ 3-րդ տեղ,
սեղանի թենիս(աղջիկներ). Երևան՝ 1-ին տեղ, Արցախ՝ 2-րդ տեղ, Լոռու մարզ՝ 3-րդ տեղ: