Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ
18.07.2018
Հուլիսի 18-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նիստին ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը:
Ամփոփվեցին 2018թ. մարզային ամառային զորակոչի արդյունքները: Մարզի զինվորական կոմիսարները ներկայացրին զորակոչի արդյունքներն ըստ տարածաշրջանների՝ նշելով, որ զորակոչը կատարվել է բարձր մակարդակով և զորակոչային առաջադրանքը կատարված է: Հ. Մարգարյանն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից և շնորհակալություն հայտնեց զինվորական կոմիսարներին նվիրված աշխատանքի համար:
Քննարկվեցին նաև մի շարք հարցեր, հստակեցվեցին անելիքները: Հանձնաժողովի հաստատմանը ներկայացվեցին նաև տարեկետման գործեր: