Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

12.07.2018

Այսօր քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Շուրջ 4 ժամ տևած ընդունելությանը մասնակցեց ավելի քան 100 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի  տարածաշրջաններից: Հարցերի գերակշիռ մասը սոցիալական բնույթի էին: Մարզի ղեկավարին դիմեցին ֆինանսական աջակցության խնդրանքով, առողջապահական խնդիրներով, քիչ չէին նաև աշխատանքի տեղավորման հարցով եկածները: Մարզպետ Հ. Մարգարյանը խոստացավ գումարային աջակցություն ցուցաբերել կարիքավորներին, առողջապահական խնդիրներին ևս լուծումներ կտրվեն դիմումների ուսումնասիրությունից հետո, իսկ աշխատանքի տեղավորման խնդրով եկածներին մարզպետն առաջարկեց դիմումներ և աշխատանքային կենսագրություններ ներկայացնել՝ խոստանալով հնարավորության դեպքում աջակից լինել:«Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող Լոռու մարզի գյուղական բնակավայրերի բնակիչներ ևս եկել էին՝ տեղեկանալու իրենց մտահոգող խնդրի ընթացքի վերաբերյալ: Նրանց պարզաբանվեց, որ հարցը ՀՀ կառավարության օրակարգում է:

Մարզի ղեկավարին դիմեցին նաև կոմունալ-կենցաղային, բնակարանային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրներով: Նրանց առաջարկվեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել, որոնց ուսումնասիրությունից հետ համապատասխան ընթացք կտրվի:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49