Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ է նշանակվել Արթուր Վարդանյանը

11.07.2018

 ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը 2018թ. հուլիսի 10-ին այցելեց աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, որի պետի ժամանակավոր թափուր պաշտոնը ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2018թ. հունիսի 29-ի թիվ 157 հրամանով զբաղեցնում է Արթուր Վարդանյանը:
Աշխատանքային հանդիպմանը հիմնականում խոսվեց հետագա անելիքների մասին, մարզպետի տեղակալը հորդորեց ազնիվ ու թափանցիկ աշխատանքով մեծացնել քաղաքացիների վստահությունը ծառայության հանդեպ և առավել հասցեական դարձնել բնակչության կենսապահովմանն ուղղված պետական նպաստների տրամադրումը:
ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Ս. Սարուխանյանը, ով նաև համակարգում է սոցիալական ապահովության բնագավառը, շրջեց գործակալության տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, դրական գնահատեց այն և հույս հայտնեց, որ այսուհետև կիրականացվի աշխատանքային պատշաճ գործունեություն և պատրաստակամություն հայտնեց սատար կանգնել բարենպաստ բոլոր նախաձեռնություններին:
Հանդիպմանը ներկա էր մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49