Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանքավան մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը
09.07.2018
Հուլիսի 8-ին՝ առավոտյան, Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը՝ 150 երեխա մարզի տարածաշրջանային համայնքներից:
Մարզպետ Հրանտ Մարգարյանի և իր անունից երեխաներին բարի հանգիստ մաղթեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:
Նույն օրը ճամբարից վերադարձավ երեխաների առաջին հերթափոխի խումբը ՝115 երեխա:
Ինչպես հայտնի է, 2018 թ.-ին ամառային ճամբարներում ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում, իրենց հանգիստը կանցկացնեն ընդհանուր թվով մարզի ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 415՝ 7-13 տարեկան դպրոցականներ: