Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը

09.07.2018

Հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող Հայաստանում ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Վանաձոր էին ժամանել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը: Նրանք Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի հետ միասին մարզեպետարանում կարճ խորհրդակցություն անցկացրեցին փոխմարզպետներ Արամ Խաչատրյանի, Անդրեյ Ղուկասյանի, Սերգեյ Սարուխանյանի և ոլորտային պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ՝ ոլորտներում առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այնուհետև նրանք մարզի ղեկավարի և փոխմարզպետների ուղեկցությամբ ներկա գտնվեցին ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսին: Միջոցառման նպատակն էր ցուցադրել Հայաստանում ինժեներական ոլոտի վերջին ձեռքբերումները և քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, խթանել կազմակերպությունների ոլորտի հիմնական դերակատարների միջև փորձի և գաղափարների փոխանակումը հետևյալ հիմնական ուղղություններով՝ էլեկտրոնիկա, կապի տեխնոլոգիաներ և 5G, մաթեմատիկական մոդելավորում, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, բիոճարտարագիտություն և քիմիա, մեծ տվյալների մշակում և այլն: Ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համաչափ զարգացմանը միտված այս համաժողով-ցուցահանդեսը ներգրավել էր շուրջ 300 մասնակիցների՝ պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան և արտերկրի ներկայացուցիչներից: Ավելի քան 35 տեղական և միջազգային կազմակերպություններ իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները ներկայացրեցին ցուցահանդեսում: Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանեսը կազմակերպվել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից: Գործընկերներն էին ՀՀ կառավարությունը, Եվրոպական միությունը իր «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով, ինչպես նաև այլ կազմակերպություններ:

Մասնակիցներին և աջակցող կառույցներին ողջունեցին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  փոխնախարար Հակոբ Արշակյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և այլոք:

-Այս միջոցառումը նոր էջ կբացի Վանաձորի բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ինժեներական ոլորտով հեռաքրքրված մարդկանց ներգրավումը կօգնի ավելի ամուր հիմք ստեղծել ոլորտում և հնարավորություն տալ անհատներին իրագործել սեփական գաղափարները,-լրագրողների հետ զրույցում նշեց մարզպետ Հրանտ Մարգարյանը: Այնուհետև նրանք շրջեցին տաղավարառտաղավար և ծանոթացան մասնակցիների ներկայացրած արտադրանքներին և ծառայություններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:31:56