Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
09.07.2018
Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը փոխմարզպետներ Արամ Խաչատրանի, Անդրեյ Ղուկասյանի, Սերգեյ Սարուխանյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանի և մի խումբ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց մի քանի կարևոր հանձնարարականների քննարկման նպատակով: Մինչ քննարկվելիք հարցերին անդրադառնալը, մարզպետը շնորհավորեց Ա. Խաչատրյանին օրերս տոնած հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում:
Մարզպետն, անդրադարձավ նախորդ շաբաթ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականներին, դրանց կատարման վերաբերյալ համապատասխան ցուցումներ տալով ստորաբաժանումների ղեկավարերին:
Նախորդ շաբաթ մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչություններից տրված հանձնարարականների կատարման ընթացքը ներկայացրեցին նաև Ն. Սարգսյանը և փոխմարզպետները:
Սեփական եկամուտների հավաքագրմանն անդրադառնալով՝ Հ. Մարգարյանը փոխմարզպետներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց խիստ հետևողական աշխատանքեր իրականացնել հավաքագրումների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Քննարկվեցին նաև պետական աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին և հրատապ ծրագրերին վերաբերող հարցեր, տրվեցին հանձնարարականներ: