Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական միջոցառում-քայլերթին մասնակցեցին նաև Լոռու մարզի համայնքների ներկայացուցիչները և պարային խմբերը
06.07.2018
Հուլիսի 5-ին «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից Պետական խորհրդանշանների օրվա առթիվ Երևանում անցկացված տոնական միջոցառում-քայլերթին մասնակցեցին նաև Լոռու մարզի համայնքների ներկայացուցիչները և պարային խմբերը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ տոնակատարությանն իրենց մասնակցությունը բերեցին մարզի՝ Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի և Տաշիրի համայնքների ներկայացուցիչները, պարային համույթներ:
Միջոցառմանը մասնակիցում էին խմբեր նաև ՀՀ մյուս մարզերից, Սփյուռքից, Արցախից, Ջավախքից:
Տոնակատարությունն սկսվեց Ազատության հրապարակում: Մեկնարկեց եռագույն օդապարիկի բացթողման արարողությունը, որին հաջորդեց տարբեր խմբերի կատարումներ, այնուհետև բացվեցին Հայաստանի ու Արցախի երկու մեծ եռագույն դրոշները: Հայաստանի Հանրապետության դրոշը ուներ 125 մ, Արցախի Հանրապետության դրոշը՝ 100 մետր երկարություն:
Տոնական քայլերթը մեկնարկեց Մաշտոցի պողոտայից: Մասնակիցները անցան Ամիրյան փողոցով, այնուհետև մտան Հանրապետության Հրապարակ, որից հետո շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Այստեղ համերգային մեծ ծրագիրով էլ ավարտվեց միջոցառումը: