Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ակտիվ թեմատիկ քննարկումներին իր մասնակցությունն է ունեցել նաև Լոռու մարզի պատվիրակությունը

03.07.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ անցկացվող ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովին մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: 
Համաժողովի մասնակիցներին և հյուրերին իրենց ուղերձներն էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ անցկացվող ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի ընթացքում անցկացվել է նաև լիագումար նիստ «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակներում» թեմայով։

Օրակարգային հարցերի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի համանախագահությամբ կայացել է ՌԴ և ՀՀ միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գործող հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ նիստը, որի արդյունքներով համանախագահներ Վաչե Տերտերյանը և Վիտալի Գուդինը ստորագրել են հինգերորդ նիստի արձանագրությունը։

Համաժողովի ժամանակ կազմակերպվել են նաև «Թվային օրակարգ` մարզերի հայացքը», «Երևան-Մոսկվա. խելացի քաղաքներ, խելացի լուծումներ», «Ագրոարդյունաբերական համալիրի թվայնացում», «Զբոսաշրջության ոլորտի զարգացումը թվային տնտեսության ձևավորման պայմաններում» և «Սոցիալական ցանցերի և թվային տարածության հանրահռչակությունը՝ որպես երիտասարդության միտումները որոշող գործոն» խորագրերով կլոր-սեղան հանդիպումներ։ Կլոր-սեղան քննարկումներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ՀՀ մարզերի, այդ թվում նաև Լոռու մարզի և ՌԴ նահանգների պաշտոնյաներ, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, որոնց ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային կոոպերացիայի զարգացման հնարավորություններին, թվային տնտեսության պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ուղիներին, գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներուժի ակտիվացմանը, ինչպես նաև զբոսաշրջության և ծառայությունների ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված մի շարք հարցեր։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:55:38