Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը՝ աբելյանցիներին հյուր
29.06.2018
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի և տնօրեն Ագնեսա Շահնազարյանի հրավերով՝ հունիսի 28-ին Լոռու մարզպետ Հանտ Մարգարյանը տիկնոջ հետ ներկա գտնվեց «Խնայեցեք տղամարդկանց» ներկայացմանը: Մինչ ներկայացման սկիզբը, Վ. Շահվերդյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին հրավերը չմերժելու համար: Մարզպետն իր հերթին նշեց, որ թատերական արվեստի մեծ սիրահար է և մշտապես պատրաստ է առկա հնարավորությունների սահմաններում սատարել թատրոնի կոլեկտիվին: