Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հրանտ Մարգարյանը աշխատանքային այց կատարեց Դսեղ, Չկալով և Դեբեդ համայնքներ

29.06.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Դսեղ, Չկալով և Դեբեդ համայնքներ՝ արտագնա խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների և ավագանու անդամների մասնակցությամբ: Նա հանդիպումներ ունեցավ և զրուցեց նաև բնակիչների հետ, հաղորդակից դարձավ նրանց խնդիրներին: Բոլոր երեք համայնքներում խնդիրները գրեթե նույնն էին՝ կաթի մթերման ցածր գներ, արոտավայրերի սակավություն, սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրներ և այլն: Մարզի ղեկավարը նշեց, որ բարձրացված հարցերի հետ կապված ուսումնասիրություններ կկատարվեն և համապատասխան լուծումներ կգտնվեն: Նա կարևորեց ավագանու ինստիտուտի դերի բարձրացումը համայնքային խնդիրները բարձրաձայնելու և դրանց արդյունավետ լուծման նպատակով:

Հ. Մարգարյանը Դսեղ համայնքում այցելեց նաև Դսեղի առողջության կենտրոն, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Ինչպես հայտնի է,  Դսեղի առողջության կենտրոնը սպասարկում է Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Մարց, Չկալով համայնքների շուրջ 5400 բնակչության: Շուրջ 3 տարի առաջ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն այս բուժհաստատությանը տրամադրել է բավականին արժեքավոր բժշկական սարքավորումներ և բուժպարագաներ, ինչպես նաև նոթբուքեր և սկայպի պարագաներ՝ սպասարկվող համայնքների հետ մշտական տեսակապ ապահովելու նպատակով: Մարզի ղեկավարի այցելության պահին ևս տեսակապ էր ապահովվել Մարցի բուժմանկաբարձական կետի հետ և բժշկական խորհրդատվություն էր տրամադրվում:

Այստեղ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» աջակցությամբ նաև ատամնաբուժական կաբինետ է բացվել: Վանաձորից ըստ անհրաժեշտության ժամանող արհեստավարժ ատամնաբույժ Վահրամ Նիկողոսյանն այստեղ ծառայություններ է մատուցում Դսեղի և նշված համայնքների բնակիչներին:

Չկալով համայնքում, համայնքի ղեկավարը և բնակիչները առաջնային համարեցին դեպի գյուղ տանող ճանապարհի նորոգումը: Փոխարենը նշեցին, որ բարերարների աջակցությամբ լուծվել է համայնքի ջրամատակարարման հարցը, ներկայում էլ՝ խաղահրապարակ է կառուցվում: Մարզի ղեկավարը չափազանց կարևոր ու ողջունելի համարեց համայնքի ղեկավարի և ավագանու անդամների նախաձեռնողականությունը տարաբնույթ ծրագրերի մշակման և ներդրումների ներգրավման առումով՝ հույս հայտնելով, որ այն վարակիչ կլինի նաև մյուս համայնքների համար:

Մարզպետը եղավ նաև Դեբեդի գեղատեսիլ կիրճում «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից կառուցված «ՍՄԱՐԹ» կենտրոնում, պատասխանատուների հետ շրջեց տարածքում: Իր հիացմունքն արտահայտելով ստեղծված պայմաններից՝ Հ. Մարգարյանը հույս հայտնեց, որ կենտրոնը կծառայի իր բուն նպատակին՝ նպաստելով պատանիների և երիտասարդների զարգացմանը:   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49