Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ.«Դպրոցական խորհուրդները պետք է հակակշռեն դպրոցների տնօրեններին»

27.06.2018

 Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Թումանյանի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշեց, որ հանդիպման կազմակերպման բուն շարժառիթը ոչ միայն ծանոթությունն է, այլև այնպիսի կարևոր խնդիրների քննարկումն, ինչպիսիք են՝ կրթության որակի բարձրացումը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելը, դպրոցական խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացումը, որոշ դպրոցներում առկա մի շարք արատավոր երևույթների վերացումը:
-Իմ հստակ պահանջն է. որևէ դպրոցում քաղաքական գործընթացներ չեն ծավալվելու, տնօրենները և ուսուցիչները պետք է բացառապես զբաղվեն իրենց բուն գործառույթներով: Ձեր առաջնային խնդիրը պետք է լինի կրթության որակի բարձրացումը,- ասաց Հ. Մարգարյանը: Նա հանձնարարեց վերանայել նաև դպրոցական խորհուրդների կազմերը՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպելով դպրոցական խորհուրդների նոր ընտրություններ:
-Դպրոցական խորհուդներում պետք է բացառվեն խնամի-բարեկամ մեխանիզմները: Դրանք պետք է հակակշռեն դպրոցների տնօրեններին, այլ ոչ թե կամակատար հանդիսանան,-ասաց մարզպետը:
Ն.Սարգսյանն իր հերթին անդրադարձավ ներառական կրթությանը, պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրներին՝ կարևորելով սերտ համագործակցությունը համայնքների և համապատասխան կառույցների հետ: Աշխատակազմի ղեկավարը կարևորեց նաև դպրոցներում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին մարզպետարանին պատշաճ իրազեկումը, որպեսզի խնդիրների դեպքում հնարավոր լինի աջակցել:
Տնօրենները հարցեր ուղղեցին բազմահամակազմ դասարանների հետ կապված խնդիրների, դպրոցներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Նրանց խորհուրդ տրվեց գրավոր առաջարկություններ ներկայացնել, որոնք կփոխանցվեն ԿԳ նախարարին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18