Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպումը

27.06.2018

 Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Ոստիկանության  Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանն իր խոսքում կարևորեց հասարակական կարգը պահպանելու նպատակով համայնքապետարանների կողմից ցույցերի, բողոքի ակցիաների վերաբերյալ ոստիկանությանը պատշաճ իրազեկելը, ինչը կապահովի աշխատանքի արդյունավետությունը և օպերատիվությունը: Կարևորվեց նաև չնախատեսված ժամերին հրավառությունն ու բարձր երաժշտությունը բացառելը: Չսահմանված վայրերում մեքենաները կայանելու անընդունելի երևույթը ևս քննարկաման առիթ դարձավ: Նշվեց, որ խնդիրն ակնհայտ է հատկապես ՎՊՀ-Արցախ պուրակի,  նաև Հայքի հրապարակամերձ հատվածում: Արագությունը գերազանցող վարորդներին բացահայտելու նպատակով ոստիկանության աշխատակիցները կարևորեցին քաղաքացիների հետ արդյունավետ համագործակցությունը: Քննարկումը շարունակվեց նաև օրակարգային այլ հարցերից շուրջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49