Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարին և տնօրենին
27.06.2018
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր ընդունեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին և թատրոնի տնօրեն Անգեսա Շահնազարյանին: Հյուրերը շնորհավորեցին նորանշանակ մարզպետին, մաղթեցին աշխատանքային արգասաբեր գործունեություն, այնուհետև ներկայացրեցին թատրոնին առնչվող մի քանի խնդիրներ: Նրանք նշեցին, որ այս տարի նախատեսված էր «Տաշիր» հիմնադրամի և պետբյուջեի միջոցներով վերանորոգել թատրոնը, սակայն ներկայում այդ ուղղությամբ բոլոր գործողությունները կասեցված են: Հ. Մարգարյանը խոստացավ, որ կանի հնարավորինը, ձեռք բերված համաձայնությանը նոր թափ հաղորդելու նպատակով: Թատրոնի տնօրենը մարզի ղեկավարին խնդրեց նաև հնարավորության սահմաններում աջակցել սեպտեմբերին կայանալիք ԱՄՆ հյուրախաղերին: Չնայած, որ հնարավորությունները սուղ են, բայց մարզպետ Հ. Մարգարյանը, պատրաստակամություն հայտնեց ինչ-որ տարբերակ գտնել նրանց խնդրանքը չմերժելու համար:
Մեկ խնդիր ևս մտահոգում էր հյուրերին.տարիներ շարունակ թատրոնի շենքի առջևի ընդարձակ հրապարակում կայանում են տարբեր համայնքներ մեկնող ավտոբուսներ, ինչն անհարմարություններ և լրացուցիչ խնդիրներ է ստեղծում թատրոնի համար: Մարզպետը հենց տեղում Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնին խստիվ հանձնարարեց անմիջապես կարգավորել խնդիրը և ավտոբուսների կանգառն ապահովել Վանաձորի ավտոկայանի տարածքում: