Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հրանտ Մարգարյանի կարգադրությամբ որոշ բժշկական ծառայությունների սակագներ վերանայվել են
26.06.2018
Օրեր առաջ մարզի առողջապահական հիմնարկներում բուժանձնակազմերի հետ հանդիպումների, տարաբնույթ խնդիրների վերաբերյալ քննարկումների արդյունքում, ընդառաջելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքներին՝ մարզպետ Հրանտ Մարգարյանի կարգադրությամբ՝ որոշ բժշկական ծառայությունների սակագներ վերանայվել են: Մարզի բժշկական կենտրոններում հուլիսի 1-ից առանց բուժման նշանակման բժշկական խորհրդատվության համար նախատեսված 5000 դրամ սակագնի դիմաց կսահմանվի 3000 դրամ, իսկ դիակների բալզամացման համար՝ 50.000 դրամի դիմաց՝ 30.000 հազար դրամ: