Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հրանտ Մարգարյանը Թումանյան, Օձուն, Ախթալա, և Շնող խոշորացված համայնքների ղեկավարների և Ալավերդու քաղաքապետի հետ քննարկեց զարգացման առաջնահերթությունները

26.06.2018

Հունիսի 25-ին մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Թումանյանի տարածաշրջանի խոշորացված համայնքների ղեկավարներին՝ Թումանյանի համայնքի ղեկավար՝ Լևոն Զավարյանին, Օձունի՝ Արսեն Տիտանյանին, Ախթալայի՝ Արկադի Թամազյանին,  Շնողի՝ Դավիթ Ղումաշյանին և Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանին:

Նրանց և մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հիմնականում սեփական եկամուտների հավաքագրմանը, ներդրումային և սուբվենցիոն ծրագրերին, ինչպես նաև համայնքերին առնչվող տարաբնույթ այլ հարցեր: Համայնքների ղեկավարները համառոտ ներկայացրին վերջին շրջանում իրականացված  և  ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև առկա խնդիրները: 

Մարզպետը հանձնարարեց խստացնել վերահսկողությունը սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, իրատեսորեն գնահատելով համայնքերի զարգացման առաջնահերթությունները՝  ներկայացնել զարգացման ծրագրեր:

Մարզպետը նշեց, որ առաջիկայում նախատեսում է այցելել համայնքներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և բնակչության հետ հանդիպելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27