Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հրանտ Մարգարյանը Թումանյան, Օձուն, Ախթալա, և Շնող խոշորացված համայնքների ղեկավարների և Ալավերդու քաղաքապետի հետ քննարկեց զարգացման առաջնահերթությունները
26.06.2018
Հունիսի 25-ին մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Թումանյանի տարածաշրջանի խոշորացված համայնքների ղեկավարներին՝ Թումանյանի համայնքի ղեկավար՝ Լևոն Զավարյանին, Օձունի՝ Արսեն Տիտանյանին, Ախթալայի՝ Արկադի Թամազյանին, Շնողի՝ Դավիթ Ղումաշյանին և Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանին:
Նրանց և մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հիմնականում սեփական եկամուտների հավաքագրմանը, ներդրումային և սուբվենցիոն ծրագրերին, ինչպես նաև համայնքերին առնչվող տարաբնույթ այլ հարցեր: Համայնքների ղեկավարները համառոտ ներկայացրին վերջին շրջանում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև առկա խնդիրները:
Մարզպետը հանձնարարեց խստացնել վերահսկողությունը սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, իրատեսորեն գնահատելով համայնքերի զարգացման առաջնահերթությունները՝ ներկայացնել զարգացման ծրագրեր:
Մարզպետը նշեց, որ առաջիկայում նախատեսում է այցելել համայնքներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և բնակչության հետ հանդիպելու նպատակով: