Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական խորհրդակցություն
22.06.2018
Հունիսի 22-ին հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Անդրադարձ կատարվեց նախարարությունների և կառավարության կողմից տրված մի շարք ժամկետային հանձնարարականների կատարմանը: Ինչպես վտահեցրեցին ստորաբաժանումների ղեկավարները, հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և դրանք կավարտվեն ժամկետների մեջ: