Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանքավան մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը

19.06.2018

Քիչ առաջ  Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը բարի ճանապարհ և ուրախ հանգիստ մաղթեց Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնող 115 դպրոցականի:

Մարզպետը զրուցեց երեխաների ու նրանց ծնողների հետ՝ նշելով, որ ամեն ինչ կարվի երեխաների տեղափոխումն ու հանգիստը անվտանգ կազմակերպելու համար:

Լոռու մարզի դպրոցականները 2018 թ. ամառային ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում: Վերջինս իրականացվում է երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Առաջին հերթափոխում ընդգրկված են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաներ՝ այս հերթափոխի ընթացքում միայն Վանաձորից: Նրանց դեպի ճամբար ուղեկցեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը: Նրա տեղեկացմամբ, ծրագրի շրջանակներում այս տարի կհանգստանա ընդհանուր 415 լոռեցի դպրոցական:
Դեպի Հանքավան երեխաների տեղափոխմանն աջակցում է «Լոռու դպրոց» հիմնադրամը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49