Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը պարգևատրեց ըմբիշների Եվրոպայի առաջնությունում 3-րդ պատվավոր տեղը նվաճած Հովհաննես Մխիթարյանին
11.06.2018
Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն իր աշխատասենյակում ընդունեց օրերս Ստամբուլում կայացած երիտասարդ ըմբիշների Եվրոպայի առաջնությունում 3-րդ պատվավոր տեղը նվաճած Հովհաննես Մխիթարյանին: Նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց երիտասարդ ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունն ըստ արժանվույն ներկայացնելու և մարզի պատիվը բարձր պահելու համար: Հ. Մարգարյանը մարզիկին պարգևատրեց մարզպետի շնորհակալագրով և դրամական պարգև հանձնեց: Նա Հ. Մխիթարյանին մաղթեց նորանոր բարձունքներ և նվաճումներ: