Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ամեն ինչ անելու ենք ժողովրդի վստահությունն ունենալու համար». նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանը ներկայացվեց աշխատակազմին

01.06.2018

ՀՀ կառավարության նիստում այսօր կայացված որոշմամբ ՀՀ Լոռու մարզպետ նշանակվելուց հետո Հրանտ Մարգարյանը անմիջապես անցել է իր պարտականությունների կատարմանը: Նրան մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Վերջինս նորանշանակ մարզպետին իր և մարզպետարանի աշխատակազմի անունից շնորհավորեց մարզի ղեկավարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Մարզպետ Հրանտ Մարգարյանն, իր հերթին ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար. նշեց, որ պատրաստակամ է աշխատելու բոլոր նրանց հետ, ովքեր արհեստավարժ են, պատասխանատու և ազնիվ իրենց աշխատանքում և կարող են իրագործել առաջադրված պահանջները:

-Կուսակցական պատկանելության որևէ խնդիր չի լինելու: Նպատակը մեր առջև դրված խնդիրները լուծելն է, իսկ գործունեության մեջ լինելու ենք առավելագույնը թափանցիկ և հաշվետվողական: Ամեն ինչ անելու ենք ժողովրդի վստահությունը ունենալու  համար,- ասաց Հ. Մարգարյանը:

Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները և ոլորտային պատասխանատուները ներկայացրին իրենց գործառույթները և ոլորտային խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49