Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը
29.05.2018
Մայիսի 25-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում անցկացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթին մասնակցեցին ՀՀ 12 հաստատությունների թիմերը, որոնք կազմավորվել էին մրցույթի առաջին փուլի արդյունքների հիման վրա:
Մրցույթին ներկա էին և երեխաներին ողջունեցին մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը,մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, այլ պաշտոնյաներ:
Համառ մրցապայքարի արդյունքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը նվաճեցին համապատասխանաբար Գյումրու «Երեխաների սոցիալական հոգածության», «Փոքրիկ իշխան» և «Թռչունյան տուն» կենտրոնների թիմերը:
Նրանց հանձնվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր, շնորհակալագրեր, մարզագույք, գավաթներ և մեդալներ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի բոլոր
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 09:47:00