Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական խորհրդակցություն
25.05.2018
Մայիսի 25-ին հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկման հիմնական թեման առաջիկա միջոցառումների կազմակերպչական հարցերն էին: Ինչպես նշեցին պատասխանատուները, աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների:
Քննարկվեց նաև մարզի ղեկավարի կողմից նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Անդրադարձ կատարվեց նախարարությունների և կառավարության կողմից տրված մի շարք ժամկետային հանձնարարականների կատարմանը: Ինչպես վտահեցրեցին ստորաբաժանումների ղեկավարները, հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և դրանք կավարտվեն ժամկետների մեջ: