Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ՝ Սարչապետ համայնքում

21.05.2018

 Օրերս անցկացվեց Սարչապետ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արեն Եղիազարյանը, առաջատար մասնագետ Հասմիկ Անդրեասյանը և կրտսեր մասնագետ Անի Ղազարյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին Սարչապետ համայքնի մեկ ընտանիքում բնակվող 3 անչափահասի առանց ծնողական խնամքի ճանաչելու և Պրիվոլնոյե համայնքում մեկ ընտանիքում բնակվող 2 անչափահասի բնակության վայրը որոշելու հարցերը: Նշվեց, որ Սարչապետ համայնքում բնակվող նշված երեխաների ծնողներն անկանոն կյանք են վարում և երեխաների խնամքը 2011թ.–ից իրականացրել է տատը. ով այժմ խիստ տարեց է և այլևս անկարող է խնամել երեխաներին:
Քննարկման արդյունքում որոշվեց երեխաներին ճանաչել առանց ծնողական խնամքի մնացած(ԱԾԽՄ) և առաջիկայում հանձնել խնամատար ընտանիք: Երեխաներն առաջիկայում կմանան Հայ օգնության ֆոնդի կենտրոնում:
Պրիվոլնոյե համայնքում բնակվող երեխաների ծնողների մայրը լքել է ամուսնու տունը՝ իր հետ տանելով երեխաներին: Վերջիններս այժմ բնակվում են կնոջ հայրական տանը, որը բացարձակապես զուրկ է կոմունալ-կենցաղային պայմաններից: Քննարկման արդյունքում որոշում կայացվեց մինչև դատական կարգով ամուսնալուծությունը՝ երեխաներին վերաբնակեցնել հայրական տանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49