Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում
18.05.2018
Այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեց մարզի ղեկավարի կողմից նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Անդրադարձ կատարվեց նաև նախարարությունների և կառավարության կողմից տրված մի շարք ժամկետային հանձնարարականների կատարմանը: Ինչպես վտահեցրեցին ստորաբաժանումների ղեկավարները, հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և դրանք կավարտվեն ժամկետների մեջ:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը մտահոգություն հայտնեց սեփական եկամուտների հավաքագրման՝ վերջին մեկ ամսում արձանագրված ցածր ցուցանիշերից՝ չնայած նրան, որ մարզի պատասխանատու պաշտոնյաների կողմից ամենօրյա հետևողական աշխատանքներ են իրականացվում այս ուղղությամբ: Աշխատակազմի ղեկավարը հանձնարարեց տեմպերը չթուլացնել:
Քննարկվեցին նաև առաջիկա տոնակատարությունների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ: