Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական փուլը՝ Վանաձորում
18.05.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից այս տարի արդեն երկրորդ անգամ կազմակերպված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական փուլը 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացվեց Վանաձորում:
Մրցույթին մասնակցում էին ՀՀ և Արցախի հանրապետության մարզային փուլերում հաղթող ճանաչված թիմերը: «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, այլ պաշտոնյաներ:
Գ. Ղազարյանը թիմերին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց, որ նախարարության՝ առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը կշարունակվեն՝ նպաստելով մասսայական սպորտի տարածմանը մարզերում:
Մարզի ղեկավարի անունից թիմերին ողջունեց Տ. Բադոյանը՝ նրանց մաղթելով հաջողություններ:
Ակտիվ մրցապայքարում մրցանակային տեղեր նվաճած թիմերին (առաջին տեղ՝ Արարատի մարզ, երկրորդ՝ Շիրակի, երրորդ՝ Կոտայքի) մրցանակներով և մեդալներով պարգևատրեցին Գ. Ղազարյանը, Տ. Բադոյանը, Ա. Բերնեցյանը:
Նշենք, որ 1-4-րդ դասարանցիների համար «Սպորտլանդիայի» հանրապետական փուլը կանցկացվի մայիսի 21-ին՝ Գյումրիում: