Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց աշխատել բնականուն հունով, գործառույթներն իրականացնել ամենաբարձր մակարդակով

08.05.2018

 Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Նա նախ և առաջ անդրադարձավ մայիսի 8-ին և 9-ին անցկացվելիք՝ համապատասխանաբար Երկրապահի օրվան և Հաղթանակների օրվան նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ ինքը և մարզային պաշտոնյաները պատշաճ կարգով կմասնակցեն հանդիսություններին:
Մարզի ղեկավարը հանձնարարականներ տվեց նաև դպրոցական ավարտական միջոցառումների՝ մասնավորապես Վերջին դասի և Վերջին զանգի հետ կապված՝ խստորեն պահանջելով բացառել դրամահավաքները և ճոխությունները, հնարավորության սահմաններում դրանք անցկացնել դպրոցներում: Ա. Նալբանդյանը Կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը ցուցում տվեց նաև աջակցել ավարտական քննությունների կազմակերպման աշխատանքներին, որպեսզի դրանք անցնեն բարձր մակարդակով:
Խոսելով գարնան գյուղատնտեսական աշխատանքների մասին՝ մարզպետը տեղեկացրեց, որ գարնանացանն ամբողջությամբ ավարտված է, բաշխվել է նաև պետական աջակցությամբ մատչելի գներով համայնքներին տրվող պարարտանյութը: Ա. Նալբանդյանը հույս հայտնեց, որ այսուհետ ևս եղանակը բարեհաճ կգտնվի և լավագույն բերք ստանալու գյուղատնտեսների կանխատեսումները իրականություն կդառնան:
Մարզպետը մտահոգություն հայտնեց, սակայն, սեփական եկամուտների հավաքագրման առումով: Եթե այս տարվա առաջին եռամսյակում հավաքագրման մակարդակը բարձր էր և խոստումնալից, ապա 4-րդ ամսում զգալիորեն անկում է արձանագրվել, ինչը կարող է լրջորեն անդրադառնալ համայնքային բյուջեների վրա՝ իր բոլոր հնարավոր վատ հետևանքներով: Ուստի նա փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների ղեկավարներին խստորեն հանձնարարեց բացատրական աշխատանքներ տանել, ջանքեր չխնայել իրավիճակը շտկելու համար:
-Մեր նպատակը կայուն տնտեսությամբ, զարգացած երկիր ունենալն է և մեզնից յուրաքանչյուրը այդ հարցում ունի պատասխանատվության իր բաժինը,-ասաց
մարզպետը:
Նա մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց աշխատել բնականոն հունով, գործառույթներն իրականացնել ամենաբարձր մակարդակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49