Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

08.05.2018

 Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ Երկրապահի օրվա և մեծ հաղթանակների տոնի առթիվ:
73 տարի առաջ, բազմազգ բանակի շարքերում մեր պապերի պայքարն ու սխրանքը պսակվեց հզոր հաղթանակով՝ մարդկությանը փրկելով ֆաշիզմի լծից:
Տասնամյակներ անց մայիսի 9-ին նշվող հաղթանակի տոնը երկրորդվեց մեր ազգային-ազատագրական պայքարում համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ մտած Շուշիի պատմական ազատագրմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծմամբ, որի արմատներում մեր նվիրյալ երկրապահներն էին:
Հաղթական գոյապայքարում, այդուհետ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու դիրքերում, մենք անդառնալի կորուստներ ունեցանք, անձնվեր նահատակներ, ովքեր իրենց հերոսական հուշն ու ոգու կորովը թողեցին սերունդներին: Մենք գլուխ ենք խոնարհում նրանց նվիրական անունների և սուրբ հիշատակի առջև:
Թանկագին բարեկամներ,
Արարչական անիմանալի մի խորհրդով մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ հաղթությունների ամիս է, հայրենիքի պաշտպանության ու ազատության, անկախության համար պայքարի հաղթանակների և ինքնաճանաչմամբ զորեղանալու ամիս:
Ներկայիս տոնն առավել հուզական է, քանզի մեր հինավուրց պատմության տարեգրության մեջ այս օրերին արձանագրվում է ևս մի բացառիկ էջ՝ երկրում շրջադարձային բարեփոխումներ կատարելու երիտասարդության ու ժողովրդի աներեր կամքի արտահայտությամբ:
Փա՛ռք մեր աննկուն ժողովրդին:
Փա՛ռք մեր հաղթանակներին:
Փա՜ռք, հայրենիքի պաշտպանության և ազատության համար նահատակված մեր հերոսներին:
Փա՜ռք, հայոց սերունդների ազատասեր, արարչագործ ոգուն ու նրա հաղթական բազկին:
Փա՜ռք հայոց հաղթական բանակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59