Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ

27.04.2018

 Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Աշխատանքը բոլոր արարումների՝ բարիքի և բարեկեցության, ճիշտ դաստիարակության ու լավագույն ավանդույթների, գիտության և մշակույթի, հզորության ու ապահովության, առաջընթացի ու քաղաքակրթության ակունքն է:
Աշխատասեր լոռեցին իր հանապազօրյա արդար հացը վաստակելը մեծագույն արժանապատվություն է համարել, և պատահական չէ, որ նրա «Հորովելը» աշխատանքի յուրատեսակ օրհներգ ու ձոն է դարձել ողջ հայության համար:
Հարգելի բարեկամներ, այս օրերին, մեր երկրում, նաև՝ մեր սիրելի Լոռիում տեղի ունեցող իրադարձությունները, իրենց հիմքում ազնիվ նպատակ ունեն՝ մերժել անարդարության դրսևորումները, գերապատվությունը տալ արդար գործելակերպին, վերդասել ժողովրդավարական սկզբունքները, ազնիվ տքնանքն ու բարիք ստեղծողին: Վստահեմ, որ հիմնախնդիրը կհանգուցալուծվի ի շահ ժողովրդի, Մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան, և մեր երկրում կվերահաստատվի հանրության ստեղծարար կենսառիթմը, մեր խաղաղ, ստեղծագործ աշխատանքը է՛լ ավելի արգասաբեր հուն կունենա:
Կրկին շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և հանուն մեր երկրի, մեր Լոռու զարգացման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53